3908 դիտում
09:52 25-05-2017
Ի՞նչ ձգտումով է Կարեն Կարապետյանը մեկնում Ռուսաստան. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Կարեն Կարապետյանն այսօր կմեկնի Ռուսաստան, որտեղ Կազանում կմասնակցի ԵՏՄ վարչպետների հավաքին: ԵՏՄ վարչապետների հավաքները սովորաբար ոչնչով աչքի չընկնող և ըստ ամենայնի ոչինչ էլ չորոշող միջոցառում են, քանի որ ակնհայտ է, որ ԵՏՄ-ն այսպես ասած բացառապես նախագահական կամ առաջին դեմքերի ակումբ է, և այստեղ եթե էական բան որոշվում է, ապա գերազանցապես նախագահների մակարդակում:
Կարեն Կարապետյանի՝ Ռուսաստան այցի առումով առավել հետաքրքրականն այն է, թե ինչ կարող է տեղի ունենալ կուլիսներում, արդեն Հայաստանի ներքաղաքական կամ ներիշխանական կյանքին առնչվող: Իսկ ավելի կոնկրետ՝ արդյո՞ք Կարեն Կարապետյանը կփորձի ռուսաստանյան այցի ընթացքում ճշգրտել իր այսպես պսած հեռանկարներն ու հնարավորությունները Հայաստանի ներիշխանական դիմակայությունում, 2018-ին ընդառաջ նոր ստատուս-քվոյի համար պայքարում: Առնվազն այնքանով, որքանով այդ հարցում, իհարկե, կարևոր նշանակություն ունի Ռուսաստանը:
Իհարկե, այս առումով կասկածից վեր է, որ Կարապետյանի ռուսաստանյան այցը, մեղմ ասած, չի հավակնելու որևէ վերջնական պատասխան տալուն: Ռուսաստանն ինքն այսօր չունի երևի թե շատ հարցերի պատասխաններ: Խնդիրը, սակայն, այն է, որ Կարեն Կարապետյանի հայաստանյան գործունեությունը այսպես ասած վճռական փուլ մտավ Մոսկվա կատարած այցից հետո՝ ընթացիկ տարվա հունվարին: Դա իհարկե պաշտոնական այց էր, դրանից բխող արարողակարգային ճոխությամբ: Միաժամանակ հենց այդ այցի ընթացքում էլ եղավ ռուսաստանցի գործարարների հայտնի հայտարարությունը, որից երկու ամիս անց նախընտրական շրջանում հայտարարվեց նաև Հայաստանի ներդրողների ակումբի ստեղծման մասին:
Սակայն Մոսկվայի այդ այցից թևերը բացած և թռիչքի պատրաստվող, առնվազն թռիչքուղի դուրս եկած Կարեն Կարապետյանը ներկայումս հայտնվել է մի իրավիճակում, երբ ակնհայտ է, որ նրա արագությունը մեղմ ասած բավարար չէ օդ բարձրանալու, այլ կերպ ասած վարչապետի պաշտոնում մնալու և առավել ևս իշխանության մեջ առաջին դերակատար դառնալու համար»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1304 դիտում
15:38 24-02-2014
Հայաստանը հավաքական ձգտումով թիմ է. Դրուլովիչ
7325 դիտում
09:57 22-04-2017
Շոուն առաջ մղվեց` բիզնես շահերը սպասարկելու իրական ձգտումով. «Ժողովուրդ»
12810 դիտում
14:22 08-01-2018
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մեկնում է արձակուրդ, որը կանցկացնի արտերկրում
Այս բաժնից
1069 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1693 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»