211652_close_icon

Microsoft-ը հայտարարել է իր սերվերների վրա հարձակման մասին

views-count667 դիտում article-date 20:49 21-07-2025
Հաքերները հարձակվել են Microsoft-ի տեղական SharePoint սերվերների վրա, հայտարարել է ընկերությունը՝ կոչ անելով հաճախորդներին տեղադրել թարմացում: Հարձակման հետաքննությանը միացել է ամերիկյան ՀԴԲ-ն: Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche welle-ն։ 

«Հարձակումները թիրախավորում են տեղական SharePoint սերվերները, որոնք վեբ-հիմքով համագործակցության և փաստաթղթերի կառավարման հարթակ են, որն օգտագործվում է պետական ​​գործակալությունների և բիզնեսների կողմից»,- ասված է հաղորդագրության մեջ։

ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն տեղյակ է հարձակումների մասին և սերտորեն համագործակցում է դաշնային և մասնավոր գործընկերների հետ, հուլիսի 20-ին գրել է The Washington Post-ը, որը միջադեպի մասին առաջինն է հաղորդել։

ԱՄՆ-ի կիբերանվտանգության և ենթակառուցվածքների անվտանգության գործակալությունն իր հերթին հայտնել է, որ Microsoft-ի ծրագրային ապահովման այս խոցելիությունը թույլ է տալիս հաքերներին լիարժեք մուտք գործել SharePoint-ի բովանդակային բազա, այդ թվում՝ ներքին կարգավորումների ֆայլեր, և ցանցում գործարկել կամայական կոդ։ Հարձակման մասշտաբը և ազդեցությունը դեռևս գնահատվում են։

Նմանատիպ նյութեր