211652_close_icon

Ուկրաինան հաքերային հարձակում է իրականացրել «Գազպրոմի» և դուստր ընկերությունների սերվերների վրա

views-count736 դիտում article-date 22:56 18-07-2025
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հետախուզական վարչությունը հուլիսի 17-ին լայնածավալ կիբերհարձակում է իրականացրել ռուսական «Գազպրոմի» և նրա շուրջ 400 դուստր ընկերությունների համակարգիչների ու սերվերների վրա։

Այս մասին «Kyiv Independent»-ին հայտնել է հետախուզական գերատեսչության աղբյուրը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ հարձակման արդյունքում ոչնչացվել են մեծածավալ տվյալներ և տեղադրվել է հատուկ ծրագրային ապահովում, որը նախատեսված է տեղեկատվական համակարգերի հետագա վնասման համար։

Ըստ աղբյուրի՝ 20 հազարից ավելի համակարգային ադմինիստրատորներ զրկվել են «Գազպրոմի» ներքին համակարգերին հասանելիությունից, իսկ տվյալների կրկնօրինակները ամբողջությամբ ոչնչացվել են։

 

Նմանատիպ նյութեր