211652_close_icon

3 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 66-րդ միջազգային օլիմպիադայում

views-count487 դիտում article-date 12:57 21-07-2025
«Մաթեմատիկա» առարկայի 66-րդ միջազգային օլիմպիադայում ՀՀ դպրոցականներն արժանացել են 3 բրոնզե մեդալների և 3 գովասանագրերի:

Օլիմպիադան անցկացվել է հուլիսի 10-20-ն Ավստրալիայի Սանշայն Քոսթ /Sunshine Coast/ քաղաքում՝ երկու տեսական փուլերով։ Օլիմպիադային մասնակցել է 110 երկրի 630 աշակերտ։

Բրոնզե մեդալների են արժանացել Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի աշակերտներ Սարգիս Առաքելյանը (10-րդ դասարան) ու Ծովակ Եգորյանը (12-րդ դասարան), ինչպես նաև «Քվանտ» վարժարանի աշակերտ Ալեքս Գրիգորյան (11-րդ դասարան): Գովասանագրերի են արժանացել Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի աշակերտներ Արսեն Մակարյանը (11-րդ դասարան), Միքայել Գալստյանը (12-րդ դասարան) և Ալեն Ղազարյանը (12-րդ դասարան)։
Հայաստանի թիմը ղեկավարել են Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչներ Գուրգեն Ասատրյանը և Սուրեն Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ Մաթեմատիկայի 65-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել էր Մեծ Բրիտանիայի Բաթ քաղաքում, Հայաստանի թիմն արժանացել էր 5 բրոնզե մեդալների և 1 գովասանագրի։

Նմանատիպ նյութեր