Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայում հայ աշակերտները երկու բրոնզե մեդալ են նվաճել
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի արդյունքների մասին:
Նախարարը, մասնավորապես, նշել է, որ Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի ընթացքում Քվանտ վարժարանի սաներ Ալեքսանդր Աբելյանը և Սամվել Անդրեասյանը արժանացել են բրոնզե մեդալի:
Ա.Հարությունյանը հավելել է, որ անցյալ տարի Հայաստանը մրցանակային տեղ չի ունեցել ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայից: