Հոնկոնգում մաթեմատիկայի օլիմպիադայում Հայաստանի հավաքականը 5 մեդալ է նվաճել
Հոնկոնգում ավարտվել է մաթեմատիկայի միջազգային 57-րդ օլիմպիադան (IMO), որից Հայաստանի հավաքականը վերադառնում է 5 մեդալով՝ 1 արծաթ և 4 բրոնզ։ Արծաթե մեդալի է արժանացել Միքայել Մկրտչյանը։
Բրոնզե մեդալակիրներն են Արսեն Համբարձումյանը, Նարեկ Խանդանյանը, Վահան Մարտիրոսյանը և Սերգեյ Ներսիսյանը։ Թիմի մյուս անդամը՝ Էդուարդ Գոմկցյանը, արժանացել է պատվոգրի։
Հայաստանը IMO-ին մասնակցում է 1993 թվականից: Այս ընթացքում Հայաստանի հավաքականը նվաճել է արդեն 66 մեդալ (1 ոսկի, 16 արծաթ, 49 բրոնզ) և 39 պատվոգիր: