211652_close_icon

ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի հետ ստամբուլյան 3-րդ բանակցություններին

views-count613 դիտում article-date 21:02 18-07-2025
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտնել է, որ ռուսական պատվիրակությունը պատրաստ է մեկնել Ստամբուլ՝ Ուկրաինայի հետ խաղաղ բանակցությունների երրորդ փուլին մասնակցելու։

Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Մոսկվայում կայացած ամենշաբաթյա մամուլի ասուլիսում Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը բաց է և նախաձեռնող։

«Ռուսական կողմը պատրաստ է շարունակել բանակցությունները և մասնակցել երրորդ փուլին Ստամբուլում։ Սակայն Ուկրաինայից այս պահի դրությամբ որևէ նախաձեռնություն կամ առաջարկ չենք ստացել։ Կիևը կամ խուսափում է բանակցություններից, կամ պատրաստ չէ դրանց»,- նշել է նա։

 

Նմանատիպ նյութեր