211652_close_icon

Ադրբեջանը միշտ պատրաստ է եղել Հայաստանի հետ բանակցություններին Ռուսաստանում և այլ հարթակներում․ Ադրբեջանի ԱԳՆ

views-count823 դիտում article-date 19:37 24-07-2024
Ադրբեջանը միշտ պատրաստ է եղել Հայաստանի հետ բանակցություններին Ռուսաստանում և այլ հարթակներում։
Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով կողմերի հանդիպում կազմակերպելու՝ Մոսկվայի պատրաստակամությունը։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հուլիսի 24-ին կայացած ճեպազրույցում ասել է, որ ռուսական կողմը պատրաստ է հարթակ տրամադրել Բաքվի և Երևանի ներկայացուցիչների միջև նակցությունների համար և այդ նպատակով ստեղծել առավել հարմարավետ պայմաններ։

Նմանատիպ նյութեր