211652_close_icon

Սա ուղիղ նշանակում է, որ քննիչի նկատմամբ քրեական հետապնդում պետք է սկսվի ու ինքը գնա բանտ». Ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի երթի մասնակցին 3 օր ապօրինի են անազատության մեջ պահել. Aravot.am

views-count2212 դիտում article-date 17:31 18-07-2025
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Մարտին Արզումանյանի նախագահությամբ, այսօր բավարարեց փաստաբան Տիգրան Հայրապետյանի բողոքը՝ ոչ իրավաչափ համարելով ի պաշտպանություն անազատության մեջ գտնվող գործարար Սամվել Կարապետյանի երթի մասնակից Հակոբ Ալեքսանյանի ձերբակալությունը:

Հիշեցնենք, որ ըստ պաշտպանական թիմի, երթից հետո Ալեքսանյանին եւ եւս 10 քաղաքացու երեք օր ապօրինի անազատության մեջ էին պահել: Քննչական կոմիտեի հրապարակած ձայնագրություններից մեկում նաև Տիգրան Հայրապետյանի պաշտպանյալի ձայնն էր լսվում: Նրան խոստանում էին գումար փոխանցել, որ երթից հետո Կալինինո վերադառնալու ճանապարհին սնունդ առներ:

– Դատարանը հաստատեց, որ ապօրինի են անազատության մեջ պահել Հակոբ Ալեքսանյանին: Սա ուղիղ նշանակում է, որ քննիչի նկատմամբ քրեական հետապնդում պետք է սկսվի ու ինքը գնա բանտ: Որովհետեւ կա դատարանի որոշում,- Aravot.am-ին ասաց Ալեքսանյանի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Հայրապետյանը:

Ըստ նրա՝ պատրաստվում են ֆինանսական փոխհատուցում պահանջել պետությունից, ապօրինաբար Ալեքսանյանին անազատության մեջ պահելու համար. «ՀՀ բյուջեից պետք է փոխհատուցում տրվի: Դատական պրակտիկայով ամեն օրը 200.000 դրամ է: Ալեքսանյանի դեպքում ընդհանուր կազմում է 600.000 դրամ: Դատարանի այսօրվա որոշումը հաստատեց՝ մեր քննչական մարմինները թքած ունեն քաղաքացիների իրավունքների, հատկապես ազատության իրավունքի վրա: Մենք հետամուտ ենք լինելու, որ քննիչը պատասխանատվություն կրի Հակոբ Ալեքսանյանին ապօրինի անազատության մեջ պահելու համար»:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում:

Նմանատիպ նյութեր