ԵՄ երկրների դեսպանները համաձայնեցրել են հակառուսական պատժամիջոցների 18-րդ փաթեթը
ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչները համաձայնեցրել են հակառուսական պատժամիջոցների 18-րդ փաթեթը, հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը։
Նրա խոսքով՝ հաստատված սահմանափակումները կլինեն Ռուսաստանի դեմ մինչ օրս կիրառված «ամենախիստ» պատժամիջոցների փաթեթներից մեկը։
Նոր փաթեթը կներառի պատժամիջոցներ «Հյուսիսային հոսք» գազատարների, ինչպես նաև այսպես կոչված «ստվերային նավատորմի» 105 տանկերների նկատմամբ, որոնք Բրյուսելը կապում է ռուսական նավթի մատակարարումների հետ: Սահմանափակումները կանդրադառնան նաև Հնդկաստանում գտնվող «Ռոսնեֆտ»-ի նավթավերամշակման գործարանի վրա:
Կալլասի խոսքով՝ ԵՄ երկրների ներկայացուցիչներին հաջողվել է նաև համաձայնության գալ Ռուսաստանից նավթի գնի առաստաղի նվազեցման շուրջ։
Նա չի նշել թարմացված պարամետրերը, սակայն Reuters-ը, հղում անելով աղբյուրներին, գրում է, որ այն կազմում է մոտ 47,6 դոլար մեկ բարելի համար։ Ներկայիս գնի առաստաղը մեկ բարելի համար 60 դոլար է։
«Մենք կմեծացնենք ճնշումը ռուսական ռազմական արդյունաբերության և չինական բանկերի վրա, որոնք թույլ են տալիս շրջանցել պատժամիջոցները, և մենք կարգելափակենք անօդաչու թռչող սարքերի համար օգտագործվող տեխնոլոգիաների արտահանումը», - գրել է Կալլասը իր սոցցանցերի էջում։