211652_close_icon

Հայաստանում ԵՄ առաքելությունը լայնորեն օգտագործվել է որպես Ադրբեջանի դեմ քարոզչության գործիք. Ադրբեջանի ԱԳՆ

views-count790 դիտում article-date 18:20 07-11-2025
Ինչպես հայտնի է, մեր կողմը բազմիցս լուրջ մտահոգություն է հայտնել Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության գործունեության կապակցությամբ, որը հակասում է ձեռք բերված նախնական համաձայնություններին: 

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն:

«Ի հեճուկս այդ առաքելության հայտարարած նպատակների՝ նպաստել տարածաշրջանային կայունությանը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության ամրապնդմանը, առաքելությունը լայնորեն օգտագործվել է որպես Ադրբեջանի դեմ քարոզչության գործիք:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ ադրբեջանա-հայկական սահմանին երրորդ կողմերի ուժերի չտեղակայումը մեր կողմից առաջ է քաշվել որպես խաղաղության համաձայնագրի առանցքային դրույթներից մեկը և արդյունքում ընդունվել։

Երրորդ կողմի ուժեր ասելով մեր երկիրը նկատի ունի նաև Եվրոպական միության առաքելությունը, և մեր դիրքորոշումն այդ ուղղությամբ հայտնի է Հայաստանին որպես առաքելությունը ընդունող կողմ:
Հուսով ենք, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո Հայաստանը կկատարի այդ պայմանավորվածության շրջանակներում ստանձնած իր պարտավորությունները»:
 

Նմանատիպ նյութեր