211652_close_icon

Չեխիայում տեղեկացրել են, որ ԵՄ դեսպանները համաձայնեցրել են Ուկրաինային 18 մլրդ եվրոյի օգնության փաթեթը

views-count1262 դիտում article-date 14:15 13-12-2022
ԵՄ երկրների դեսպանները համաձայնեցրել են Ուկրաինային 18 մլրդ եվրոյի ֆինանսական օգնության փաթեթը, ինչպես նաեւ 15 տոկոսի չափով նվազագույն հարկը խոշոր ընկերությունների համար։ Հունգարիային նույնպես թույլ են տվել օգտագործել Եվրամիության ֆոնդերի միջոցները՝ 5,8 մլրդ եվրոյի չափով, եթե Բուդապեշտը կատարի 27 նախապայմանները, Թվիթերի իր էջում տեղեկացրել է ԵՄ Խորհրդում Չեխիայի ներկայացուցչությունը։

«ԵՄ դեսպաններն ընդհանուր առմամբ համաձայնեցրել են Ուկրաինային 18 մլրդ եվրոյի չափով ֆինանսական օգնության տրամադրման փաթեթը, նվազագույն հարկը խոշոր ընկերությունների համար՝ 15 տոկոսի չափով, հաստատվել է Հունգարիայի վերականգնման եւ պայմանների համաձայնեցման վերաբերյալ պլանը»,- նշվել է հաղորդագրությունում։

Դեկտեմբերի 10-ին ԵՄ Խորհուրդը հաստատել է Ուկրաինային 15 մլրդ եվրոյի չափով 2023թ. մակրոֆինանսական օգնության տրամադրումը։ Նշվել է, որ այդ վարկն Ուկրաինայի համար կունենա 10-ամյա արտոնյալ շրջան։

Նոյեմբերի սկզբին Եվրահանձնաժողովն առաջադրել էր 2023թ. ընթացքում Ուկրաինային 18 մլրդ եվրոյի տնտեսական օգնության հատկացման պլանը։ Ինչպես տեղեկացրել է հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, ֆինանսավորումը կարող է ընթանալ կանոնավոր տրանշներով՝ որպես արտոնյալ պայմաններով տրվող վարկեր։

Նմանատիպ նյութեր