211652_close_icon

ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքում որևէ «երրորդ ֆունկցիոնալ կողմի» առկայությունը նշանակում է ՀՀ տարածքը դե ֆակտո դարձնել վիճելի. Հակոբ Բադալյան

views-count415 դիտում article-date 16:51 15-07-2025
Ապշել կարելի է, թե ինչպես է փորձ արվում զանազան տաղավարներում հիմնավորել Հայաստանի տարածքով անցնող ճամապարհին առնչվող որեւէ պետական գործառույթի «արտապատվիրակման» որեւէ տարբերակ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը:

«Իսկ հարցն այստեղ բացարձակապես լոկ այն չէ, որ այդպիսով օտարվում է Հայաստանի ինքնիշխան պետական գործառույթի որեւէ աստիճան, հետեւաբար՝ ինքնիշխանության որեւէ աստիճան:

Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքում որեւէ «երրորդ ֆունկցիոնալ կողմի» առկայությունը նշանակում է Հայաստանի Հանրապետության տարածքը դե ֆակտո դարձնել վիճելի:

Դա մի կնիք է, որ դրվելու է Հայաստանի այդ տարածքի վրա եւ այն ոչ միայն չի վերանալու երբեւէ, այլ ըստ էության ժամանակի ընթացքում խորանալու է անխուսափելիորեն»,-գրել է Հակոբյանը:

Նմանատիպ նյութեր