Շան նկատմամբ անմարդկային վերաբերմունք ցուցաբերող տղամարդը Կոտայքի մարզի քրեական, Աբովյանի ոստիկանության բաժնի ու Կոտայքի պարեկների կողմից հայտնաբերվեց․ իրավապահները իրականացրեցին «Մոլախոտը արմատից պետք է հեռացնել» օպերացիան․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 15-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչության ծառայողները՝ վարչության պետ Արթուր Զաքարյանի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Բաբկեն Աղաբաբյանի, բաժնի պետի տեղակալ Արսեն Սարգսյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Դավիթ Քարիմյանի գլխավորությամբ իրականացրել են օպերացիա, որը կրել է «Մոլախոտը արմատից պետք է հեռացնել» անունը։
Ինչպես Կոտայքի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Կոտայքի մարզային քրեական վարչությունում և Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ մի քաղաքացի իր կողմից վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Բյուրեղավան քաղաքում շանը պարանով կապել է ավտոմեքենայի հետնամասին ու այն վարում է, ինչը նշանակում է, որ նա կատարել է կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք։
Կարճ ժամանակում քրեական ու համայնքային ոստիկանները ու պարեկները ճշտում են այդ անմարդկային քայլը կատարած ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը և օպերատիվ տվյալներով պարզում են, որ նա կամ ուղղություն է վերցրել Բյուրեղավանից դեպի Հրազդան, կամ դեպի Աբովյան քաղաք։
Արդեն Աբովյան քաղաքի վարչական տարածքում Կոտայքի համայնքային ոստիկանները ու պարեկները հայտնաբերում են «մոլախոտին» ու ավտոմեքենայով հանդերձ բերման են ենթարկում ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղ էլ դեպքի փաստով փաստաթղթեր են ձևակերպվել և այն փոխանցվելու է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։
Գ, Շամշյանի տեղեկություններով՝ արարքը կատարած տղամարդը Կոտայքի մարզի բնակիչ 62-ամյա Վարդան Ղարսոյանն է։
Ավտոմեքենան էլ տեղափոխեցին ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։