59235 դիտում
14:54 03-12-2023
ՊԾ Կոտայքի գումարտակի պարեկներն իրականացրեցին «Նոլ ու ֆազդ չխառնես իրար» օպերացիան. հանդիպակաց երթևեկող, վթարային իրավիճակ ստեղծող ու փախուստի դիմած վարորդը ժամերի ընթացքում հայտնաբերվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները Կոտայքի մարզում իրականացրել են «Նոլ ու ֆազդ չխառնես իրար» օպերացիան:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեկտեմբերի 1-ին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի պարեկները Աբովյան քաղաքում՝ Ռուսաստանի և Բարեկամության փողոցների խաչմերուկում, նկատել են, թե ինչպես է Volkswagen Jetta մակնիշի ավտոմեքենան, չարամտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, երթևեկում հանդիպակաց երթևեկելի գոտիով՝ վթարային իրավիճակ ստեղծելով մյուս վարորդների համար:
Նկատելով օրինախախտ վարորդի խախտումը՝ ծառայություն կատարող պարեկը սուլիչով կանգառ ազդանշան է տալիս, սակայն վարորդը ոչ միայն չի ենթարկվում պարեկի կանգառ օրինական պահանջին, այլև դիմում է փախուստի:
Տեղում գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի հանձնարարականով՝ պարեկները պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոմեքենան վարել է Կոտայքի մարզի բնակիչ 27-ամյա Հովհաննես Հարությունյանը, ով աշխատում է «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերությունում և նրան հայտնաբերելու համար իրականացվում է «Նոլ ու ֆազդ չխառնես իրար» օպերացիան: Ժամերի ընթացքում «գող կատվի նման» փախուստի դիմած վարորդ Հ. Հարությունյանը պարեկների կողմից հայտնաբերվում է Աբովյան քաղաքի շենքերից մեկի բակից ու ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Կատարած կոպիտ խախտման համար Հ. Հարությունյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության ու երևի տևական ժամանակ «շողուլի չի գա» ու կհասկանա, որ իրոք հանրությունը ճիշտ է, երբ ասում են, որ պարեկների օպերատիվ գործողությունների շնորհիվ հակաօրինական արարքներ կատարողների համար «գողի ու ում օրն է 40 օր»:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 64+
64+