211652_close_icon

Սամվել Կարապետյանն այսօր խառնեց իշխանության խաղաքարտերը, գործարքի չգնաց, ասաց՝ հետքայլ չի անի․ Վիգեն Հակոբյան․ tert.am

views-count2134 դիտում article-date 23:27 14-07-2025
Սամվել Կարապետյանն այսօր խառնեց իշխանության խաղաքարտերը, գործարքի չգնաց, ասաց՝ հետքայլ չի անի:

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է քաղաքագետ Վիգեն Հակոբյանը։

«Այն, ինչ կատարվում է ՀԷՑ-ի շուրջ, դրանից երևում է, որ իշխանությունները փորձել են սակարկության թեմա բացել։ Նույն օրենքի փոփոխությամբ նախատեսվում է կառավարիչ նշանակել, բայց սեփականատիրոջը չփոխել։ Ինչ որ տեղ են թողել։

Կարապետյանի այսօրվա հայտարարությունը, քաղաքական ուժ ստեղծելու մասին, վկայում է, որ իշխանության պլանը չի հաջողվել։ Հայտարարության տեքստը շատ նման է «զադնի չենք դնելու» արտահայտությանը։

Փաշինյանի համար ամենավտանգավոր տանդեմը Սամվել Կարապետյանի և եկեղեցու տանդեմն է։ Երկուսն էլ չեն տեղավորվում նախկին-ներկա, սև-սպիտակի նարատիվի մեջ։ Երկուսն էլ, կառուցվածքային առումով, ցանցային են։ Այդ տանդեմը բավականին լուրջ մտահոգություն է առաջացրել Փաշինյանի մոտ։ Դրանով է պայմանավորված, որ այս կալանավորումները, ռեպրեսիաները ոչ թե հարձակում են, այլ պաշտպանություն։ Փաշինյանը հիմա պաշտպանվում է»,- նշել է Հակոբյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր