211652_close_icon
views-count4967 դիտում article-date 14:59 26-12-2017

«Ելք»-ը բանակցությունների չգնաց մեզ հետ, այլ առաջարկեց պաշտպանել իր կողմից կայացված միանձնյա որոշումը. Տիգրան Ուրիխանյան. Aysor.am

«Ծառուկյան» խմբակցությունը ամենայն հավանակությամբ չի սատարի «Ելք»-ի առաջադրած նախագահի թեկնածուին՝ Արտակ Զեյնալյանին, տեղեկացնում է [url=https://www.aysor.am/am/news/2017/12/26/%D5%8F%D5%AB%D5%A3%D6%80%D5%A1%D5%B6-%D5%88%D6%82%D6%80%D5%AB%D5%AD%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6/1356556]Aysor.am[/url]-ը։ Լրագրողների հետ հանդիպմանը «Ծառուկյան» դաշինքի մամուլի քարտուղար, նույն խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը նշեց, որ դա միանձնյա որոշում է «Ելք»-ի կողմից, որն իրենց հետ չի քննարկվել: «Մենք միշտ բաց ենք ու պատրաստ՝ բանակցելու ցանկացած հարցի շուրջ, երբ կլինի իրապես բանակցային իրավիճակ, այլ ոչ թե մեզ կառաջարկվի պատրաստի որոշում, այդ հարցի շուրջ էլ քննարկում չի եղել», - ասաց Ուրիխանյանը: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.aysor.am/am/news/2017/12/26/%D5%8F%D5%AB%D5%A3%D6%80%D5%A1%D5%B6-%D5%88%D6%82%D6%80%D5%AB%D5%AD%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6/1356556]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր