211652_close_icon

Վեհափառ Հայրապետն է շատ հոգնած այս վիճակից, սակայն նա հետքայլ չի անի արտաքին քաղաքական ճնշումների ներքո. Պոլսի հայոց պատրիարք

views-count748 դիտում article-date 14:39 15-06-2025
Մենք լուծումը տեսնում ենք համբերությամբ 2026 թ.-ի ընտրություններին սպասելու մեջ:

Այս մասին ասել է Պոլսի հայոց պատրիարքը՝ անդրադառնալով Հայ Առաքելական եկեղեցու դեմ Փաշինյանի սկսած արշավին:

«Որոշ շրջանակներ խոսում են «նոր կաթողիկոս» ընտրելու մասին և իմ անունն է շրջանառվում, հետևաբար պարտքս եմ համարում պարզաբանում ներկայացնել՝ եկեղեցական դասն ու համայն հավատացյալ ժողովուրդը պետք է հավատարիմ մնա Գարեգին Բ-ին... Մայր Աթոռը 2026 թ.-ին հրավիրել է եկեղեցական ներկայացուցչական ժողով։ Նույնիսկ կարելի է, որ այն վերածվի Ազգային եկեղեցական ժողովի։ Անձնապես գիտենք, որ Վեհափառ Հայրապետն է շատ հոգնած այս վիճակից, սակայն, որքան որ ծանոթ ենք իրեն, նա հետքայլ չի անի արտաքին քաղաքական ճնշումների ներքո և իրավունք ունի»,- ասել է Սահակ պատրիարքը։

 

Նմանատիպ նյութեր