211652_close_icon
views-count958 դիտում article-date 15:31 06-02-2024

«Եթե հայրս մինչեւ վերջ չգնաց, չի նշանակում` մեղքն ընդունեց». Լևոն Քոչարյան

«Ուզում են մեզ հայ լինելուց զրկել, երազանքներ ունենալուց, ուղղակի ձեր համար ապրեք, հաց կերեք, հարկ վճարեք ու բավարարվեք»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը:

Հարցին՝ ընդդիմությունը հրաժարվե՞լ է Փաշինյանին հեռացնելու մտքից, Լեւոն Քոչարյանը պատասխանեց, որ անձամբ ինքն ու «Հայաստան» դաշինքը չեն համակերպվել այս իշխանության հետ. «Այն, ինչ արել է այս կառավարությունը՝ իր գլխով հանդերձ, անընդունելի է ու չի կարող որեւէ տրամաբանության մեջ տեղավորվել: Հետեւաբար, պայքարելու եմ այդ ամեն ինչի դեմ: Մենք ինչ-որ տեղ հասարակության աչքերը բացելու, համոզելու խնդիր ունենք: Դա տարբեր ձեւ է ծավալվում խորհրդարանի ներսում, հարցուպատասխանի միջոցով, հարցեր բարձրացնելով, մարզային այցելություններով»:

Հարցին՝ նախորդ տարեվերջին, երբ ժողովուրդը զբաղված էր ամանորյա եռուզեռով, ձեր հայրը դատարանին միջնորդեց, որ իր նկատմամբ քրեական հետապնդումը վաղեմության հիմքով դադարեցվի, մինչեւ վերջ չգնաց, որ ապացուցի իր անմեղությունը, որ Սիլվա Համբարձումյանից կաշառք չի վերցրել, ինչո՞ւ նա, ըստ էության, ընդունեց մեղքը՝ Լեւոն Քոչարյանը պատասխանեց. «Մեղքը ընդունելը աբսուրդ է, սխալ է: Եթե մինչեւ վերջ չգնաց, չի նշանակում մեղքն ընդունեց, կխնդրեմ մեկնաբանություններում ավելի կոռեկտ լինես, որովհետեւ դա վիրավորական է: Այդ գործով վաղեմությունը լրացել էր դեռեւս մայիսին, հետո առողջական լուրջ խնդիրներ կային, որոնք առաջացել են հենց ապօրինի կալանքի ընթացքում: Դատարանին միջնորդվել էր, դուրս գնալու թույլտվություն էին խնդրել, մի քանի ամիս անընդմեջ չէր տալիս: Հարցը այսպես էր դրվել՝ եթե դուք իմ առողջության հետ կապված խնդիրը լուծելու համար չեք տալիս թույլտվություն դուրս գնալու, ինձ ուրիշ բան չի մնում, քան վաղեմության հիմքով գործը կարճելը»:

Նմանատիպ նյութեր