Մի բացառեք, որ Փաշինյանի ասած պետականակենտրոն ընդդիմության առանցքներից մեկն էլ կարող է լինել Արմեն Գրիգորյանը. Էդուարդ Շարմազանով․ medialab.am
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀՀԿ Գերագույն մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը
– Պարո՛ն Շարմազանով, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի «ԵՄ անդամակցության պատրանքը» հոդվածը երեկվանից լայն քննարկումների առիթ է դարձել։ ՔՊ-ականները պնդում են, որ Գրիգորյանի՝ իշխանության պաշտոնական դիրքորոշումից տարբերվող տեսակետն իրենց համար անակնկալ չէր։ Ինչպե՞ս եք գնահատում հոդվածում ներկայացված դիրքորոշումը, և, ըստ Ձեզ, ինչո՞ւ Գրիգորյանը որոշեց այն հրապարակայնորեն արտահայտել հենց հիմա։
– Ես չեմ ուզում մտնել մատի ու մատանու արանքը ու գնահատականներ տալ, թե ի՛նչ շարժառիթներով է պարոն Գրիգորյանը նման կարծիք արտահայտել: Առհասարակ, ես ժողովրդավարական արժեքների կրող եմ, բազմակարծությանը շատ նորմալ եմ վերաբերվում ու այն պրիմիտիվ կարծիքին էլ չեմ, որ եթե մարդը ժամանակին պաշտոն է ունեցել, հիմա չունի, պետք է կարծիք չարտահայտի:
Իր կարծիքը ես նայել եմ, հետաքրքիր շեշտադրումներ կան, և ինձ համար ևս իր կարծիքը նորություն չէ: Իր ասածի տրամաբանությունը հետևյալն է, որ մենք առանց բարձրագոչ հայտարարություններ անելու ավելի շատ գործ էինք անում, իսկ քո այդ՝ Եվրամիություն գնալու մասին օրենքն ավելի շատ է ուժեղացնում Ռուսաստանի ճնշումը Հայաստանի վրա, ինչի հետևանքով դու հայտնվելու ես Ռուս-բելառուսական միությունում:
Սա կարծիք է, որը գոյության իրավունք ունի, բայց ես ասեմ, որ Արմեն Գրիգորյանն ինձ համար, անձի դեմ ոչինչ չունեմ, իր գործունեությունը նկատի ունենալով, նույնքան պրոբլեմատիկ է, որքան Փաշինյանը: Արմեն Գրիգորյանը ինձ համար Արցախը հանձնելու, Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու ու Արցախի հայաթափման ժամանակ մատը մատին չտված գործիչներից է ու պատասխանատվություն է կրում այդ ամենի համար:
Ամբողջական հարցազրույցը՝ սկզբնաղբյուր կայքում