211652_close_icon

Համագործակցության հուշագիր՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միջև

views-count1255 դիտում article-date 18:45 14-07-2025
Համագործակցության հուշագիր է ստորագրվել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միջև։

ՀՑԹԻ-ի կողմից հուշագիրը ստորագրել է տնօրեն Էդիտա Գզոյան, իսկ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության կողմից՝ «Կիլիկիա» մատենադարանի մատենադարանապետ Շահան արք. Սարգիսեանը:

Հուշագրի շրջանակում կողմերը պարտավորվում են համագործակցել իրենց հաստատություներում գտնվող արխիվային նյութերի տրամադրման, գիտական աշխատանքների աջակցման, համատեղ գիտաժողովների, ցուցադրությունների և հրատարակությունների կազմակերպման և այլ համատեղ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:

Այս հուշագիրը նոր քայլ է համահայկական գիտակրթական և մշակութային համագործակցությունը խորացնելու, ինչպես նաև Հայոց Ցեղասպանության և ընդհարապես ցեղասպանությանց հիշողությունը պահելու գործում։
 

Նմանատիպ նյութեր