211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Երևանում. ջրախողովակներ տեղափոխող «Ford»-ի վրայից մի կապոց Խանջյան փողոցի թունելի սկզբնամասում մասամբ ընկել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count6361 դիտում article-date 11:30 14-07-2025
Այսօր՝ հուլիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:20-ի սահմաններում «Ford» մանկիշի բեռնատարից, որ բարձված է եղել պլաստմասե խողովակներով, Խանջյան փողոցի սկզբնաղմասում՝ թունելի մոտ, կապոներից մի որոշ հատված ընկել է: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումատակի 3-րդ վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Ռաֆիկ Պռազյանի գլխավորությամբ: 

Տեղում նույն վաշտի պարեկ Արմեն Ավետիսյանն ու կրտսեր պարեկ Բաբկեն Սարգսյանը օգնել են վարորդին խողովակների կապոցը նորից տեղադրել ավտոմեքենայի վրա, ինչից հետո երթևեկությունը նշված հատվածում կարգավորվել է: 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+

Նմանատիպ նյութեր