«Մետրոպոլիտենի՝ մեր բյուջեով նախատեսվածը քաղաքապետարանի բյուջե չի եկել, այլ ուղիղ մետրոպոլիտեն է գնացել եւ մետրոպոլիտենում է մնացել». Aravot.am
«Այս ճանապարհի եւ հետագայում նաեւ էստակադայի կառուցումը մեզ հնարավորություն են տալու Մյասնիկյանում ունենալ նաեւ ավտոբուսային գծեր, որովհետեւ ենթադրվում է, որ այս ճանապարհը Մյասնիկյան պողոտայի երթեւեկության բեռնվածության մի մաս կվերցնի իր վրա, որից հետո հնարավորություն կունենանք մեր ամենածանրաբեռնված մեր փողոցներից մեկում համապատասխանաբար կահավորել ավտոբուսային գծեր»,- Երեւանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ խոսելով այլընտրանքային ճանապարհի մասին: Նա խոսեց նաեւ հետագայում կառուցվելիք էստակադայի մասին: Քաղաքապետին զեկուցեցին նաեւ վարչական շրջանների եւ քաղաքապետարանի համապատասխան վարչությունների սեփական եկամուտների եւ քաղաքապետարանի եկամուտների հավաքագրման գործընթացների մասին:
Նշվեց, որ սեփական եկամուտների թերակատարումը շուրջ 5 մլրդ դրամ է, որի էական պատճառ է դարձել փոխադրավարձի, ներառյալ մետրոպոլիտենի 1մլրդ 18 մլն դրամ թերհավաքագրումը: «Եկեք չստեղծենք կեղծ նարատիվներ, մետրոպոլիտենինը թերհավաքագրում չի, պետք է հստակություն մտցնել, որ մետրոպոլիտենի՝ մեր բյուջեով նախատեսվածը քաղաքապետարանի բյուջե չի եկել, այլ ուղիղ մետրոպոլիտեն է գնացել եւ մետրոպոլիտենում է մնացել»,-ասաց Տիգրան Ավինյանը:
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում: