211652_close_icon

Ձեռքը ճակատը տարած Փաշինյանի տեսքը վկայում էր՝ առաջընթաց չի եղել. 7 տարի 1-ին դասարանում մնացածները ինչպե՞ս կարող են դիվանագիտություն իմանալ

views-count4099 դիտում article-date 16:37 13-07-2025
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Աբու Դաբիում հանդիպումից 3 օր անցել է , իսկ Նիկոլ Փաշինյանը լռում է

Աբու Դաբիում Իլհամ Ալիևի հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից 3 օր անց Փաշինյանը ոչինչ չի ասում հանդիպման արդյունքների մասին։ Եվ այդ լռությունը առավել քան խոսուն է:

Հանդիպումից հետո ձեռքը ճակատը տարած Նիկոլ Փաշինյանի տեսքն էլ վկայում էր, որ ոչ մի առաջընթաց չի եղել։ Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման վերաբերյալ բանակցությունները տարվում են առանց հայտարարված միջնորդների, այսինքն՝ առանց երաշխիքների, որ պայմանավորվածություններ ձեռք բերելու դեպքում դրանք չեն խախտվի։

Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ 7 տարի առաջին դասարանում մնացածները ինչպես կարո՞ղ են դիվանագիտություն իմանալ»։

 

Նմանատիպ նյութեր