211652_close_icon
views-count2159 դիտում article-date 16:52 19-08-2014

Նարնջագույն ճակատը՝ «Բազե-2014»-ում ամենաինտելեկտուալ ճակատը. ֆոտոշարք

Օգոստոսի 19-ին «Բազե-2014» համահայկական երիտասարդական հավաքում որոշվեց ամենաինտելեկտուալ ճակատը. «Բրեյն ռինգ» մրցույթում, որն անցկացնում էր Գիտակների հայկական ասոցիացիայի ղեկավար Տիգրան Քոչարյանը, հաղթեց նարնջագույն ճակատը։ Տեղի ունեցավ նաև նկարչության ներճակատային մրցույթը։ Մասնակիցներին տրված էր երկու ժամ՝ ավարտուն նկար ներկայացնելու համար։ Մրցույթի ժյուրիի նախագահ՝ Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, ամփոփելով մրցույթի արդյունքները, նկատեց, որ շատ դժվար է անգամ պրոֆեսիոնալ նկարչի համար տվյալ ժամանակում ավարտուն գործ ներկայացնել, մինչդեռ այդ խնդիրը երիտասարդ բազեականները հաջողությամբ կատարեցին, ընդ որում, կտավներում կրկնություն չկար. յուրաքանչյուր նկարում արտահայտված էր հեղինակի ներքին աշխարհը։ Ժյուրիի անդամները խոստովանեցին, որ մեծ դժվարությամբ են կատարել նկարների ընտրությունը և որոշել հաղթողներին։ Հետաքրքիր էր, որ նկարչական ձիրքով աչքի են ընկնում տարբեր մասնագիտություններ ունեցող երիտասարդները՝ ապագա լեզվաբանները, դիվանագետները, երաժիշտները։ «Բազե» հավաքի շրջանակներում այսօր շարունակվում են պարանի ձգման, հրաձգության, պարի մրցույթները, իսկ երեկոյան սպասվում են ռազմարվեստի դասընթացներ և ազգային պարերի ուսուցում։

Նմանատիպ նյութեր