211652_close_icon

Հայտնի է, թե երբ «Սանտիագո Բեռնաբեուում» կանցկացվի Աշխարհի առաջնության եզրափակիչը

views-count601 դիտում article-date 23:32 12-07-2025
Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտը, ամենայն հավանականությամբ, կհյուրընկալի 2030 թվականի ֆուտբոլի Աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպումը։

Համապատասխան համաձայնություն է ձեռք բերվել իսպանական ակումբի ղեկավարության և ՖԻՖԱ-ի ներկայացուցիչների միջև։

Նշվում է, որ «Բարսելոնան» նույնպես առաջարկել է իր թեկնածությունը՝ եզրափակիչը կազմակերպելու համար վերանորոգված «Կամպ Նոու» մարզադաշտում։

2030 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը պատմական նշանակություն կունենա, քանի որ կանցկացվի առաջին աշխարհի առաջնությունից ճիշտ 100 տարի անց։ Մրցաշարի խաղերը կանցկացվեն Մարոկկոյում, Պորտուգալիայում և Իսպանիայում, իսկ Ուրուգվայը, Արգենտինան և Պարագվայը կհյուրընկալեն մրցաշարի մեկական հանդիպում։

Նմանատիպ նյութեր