211652_close_icon
views-count4903 դիտում article-date 19:48 06-01-2016

Հոկեյի աշխարհի երիտասարդական առաջնության Ֆինլանդիա-Ռուսաստան եզրափակիչը խելահեղ ավարտ ունեցավ. տեսանյութ

Հոկեյի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպումը` Ֆինլանդիայի և Ռուսաստանի հավաքականների միջև, բացառիկ դրամատիկ ավարտ ունեցավ: Երկու հավաքականներն էլ հանդիպման ընթացքում պարբերաբար հաշվի մեջ անցնողի ու պարտվողի դերում էին հայտնվում: Խաղից 2 րոպե առաջ ֆիներին հաջողվեց հաշվի մեջ առաջ անցնել` 3:2: Սակայն եզրափակիչ սուլիչից 7 վայրկյան առաջ Ռուսաստանի հավաքականի վերջին գրոհը պսակվեց հաջողությամբ: Խաղը տեղափոխվեց օվերթայմ, որտեղ բախտը ժպտաց ֆիներին, որոնք առաջին գոլ խփեցին և ընդհանուր 4:3 հաշվով հաղթեցին ռուսական հավաքականին ու հռչակվեցին աշխարհի չեմպիոն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր