211652_close_icon

Իրանը նշել է ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների վերսկսման պայմանը

views-count724 դիտում article-date 22:25 11-07-2025
Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման դեպքում Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի ռազմական ուժ չկիրառելը:

Այս մասին, վկայակոչելով ֆրանսիական «Le Monde» թերթին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հարցազրույցը, հայտնել է իրանական Tasnim լրատվական գործակալությունը:

«Նա (Արաղչին – խմբագրություն) ընդգծել է, որ ամենից առաջ Միացյալ Նահանգները պետք է փոխի իր վարքագիծը և այլևս չհարվածի Իրանին: Այդ դեպքում բանակցությունները կարող են շարունակվել»,- հաղորդում է լրատվամիջոցը:

Ապրիլի 12-ից Օմանի միջնորդությամբ կայացել է Իրանի և ԱՄՆ միջև անուղղակի բանակցությունների հինգ փուլ: Միջուկային ծրագրի քննարկմանը միտված հերթական հանդիպումը չեղարկվել էր այն բանից հետո, երբ Իսրայելը հունիսին հարվածել էր Իրանին։

 

Նմանատիպ նյութեր