211652_close_icon

PKK-ի քուրդ զինյալները թուրքական կողմին են հանձնում իրենց զենքերը

views-count2239 դիտում article-date 18:27 11-07-2025
Հուլիսի 11-ին թուրքական զանգվածային լրատվամիջոցները համատարած հեռարձակում են Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) անդամների զենքերի հանձնման գործընթացը:

Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

Թուրքական մամուլի հրապարակումներում «պատմական» որակվող գործընթացը մեկնարկել է Իրաքի հյուսիսում գտնվող Սուլեյմանիե նահանգում: Զուգահեռ նշվում է նաև, որ զենքերը վայր դնելու գործընթացին ներկա են ՔԲԿ-ի 2 ղեկավար անձ:

Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին ՔԲԿ-ի հիմնադիր-առաջնորդ Աբդուլլահ Օջալանը կոչ էր արել իր համակուսակիցներին վայր դնել զենքերն ու ինքնալուծարել կառույցը՝ մեկնարկվելով խնդիրների խաղաղ կարգավորման գործընթաց:

 

Նմանատիպ նյութեր