1006 դիտում
15:35 06-01-2025
Սիրիայի նոր իշխանությունները քուրդ զինյալներից պահանջել են վայր դնել զենքերը. Hurriyet
Սիրիայի նոր իշխանությունները երկրի հյուսիսում տեղակայված քրդական ուժերից պահանջել են անվերապահորեն վայր դնել զենքերը, հայտնում է թուրքական Hurriyet թերթը։ Դամասկոսում տեղի է ունեցել PKK-ի (Քրդստանի աշխատավորական կուսակցություն) սիրիական մասնաճյուղի ներկայացուցիչների հանդիպումը Սիրիայի նոր կառավարության հետ։
Հրատարակության համաձայն՝ զենքը վայր դնելու պահանջի դիմաց քրդական կողմն առաջարկել է սիրիական նոր բանակում ստեղծել առնվազն մեկ բանակային կորպուս կամ դիվիզիա, ինչպես նաև հավասարապես բաժանել երկրի հյուսիսում գտնվող նավթի հանքերը։
Սակայն նոր իշխանությունները «նույնիսկ չեն քննարկել այդ հարցը՝ պայման դնելով PKK-ի համար անվերապահորեն վայր դնել զենքերը», գրում է Hurriyet-ը։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը Սիրիայի նոր իշխանությունների գլխավոր դաշնակիցն է, սպառնացել էր «թաղել» Սիրիայում քրդական ուժերին։
«Այս անջատողական հանցագործները կա՛մ իրենք հրաժեշտ կտան իրենց զենքին, կա՛մ դրանց հետ կթաղվեն սիրիական հողում»,- ասել էր նա:
Սիրիայում քրդական ուժերին ակտիվորեն աջակցում է ԱՄՆ-ն։ 2011 թվականին սիրիական ճգնաժամի բռնկումից հետո նրանք ստեղծել են ինքնավար վարչակազմ երկրի հյուսիսում գտնվող Հալեպ, Հասաքա, Ռաքքա և Դեյր էզ Զոր նահանգներում։
Նմանատիպ նյութեր
2365 դիտում
12:21 15-04-2014
Օբաման ռուսամետ ակտիվիստներին կոչ է արել զենքերը վայր դնել
2442 դիտում
03:52 19-06-2014
ԱԱ-2014. Կամերունը «զենքերը» վայր դրեց Խորվաթիայի առջև. տեսանյութ
4360 դիտում
23:30 22-08-2017
Հալեպում մոտ 50 զինյալներ զենքերը վայր են դրել
Այս բաժնից
1207 դիտում
18:53 06-01-2025
Ղարաբաղում Ռուսաստանն աջակցեց Ադրբեջանի գործողություններին. Մակրոն
937 դիտում
17:40 06-01-2025
Նարենդրա Մոդին մտադիր է փետրվարին այցելել Փարիզ
928 դիտում
16:28 06-01-2025
Վերին Լարսը բացվել է թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար