211652_close_icon
views-count1084 դիտում article-date 19:31 10-07-2025

Աշխարհի գավաթ․ Դանիելյանը խաղաց ոչ ոքի, Մկրտչյանը պարտվեց

Բաթումիում ընթացող շախմատի կանանց աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլի երկրորդ դասական պարտիայում Էլինա Դանիելյանը ոչ ոքի խաղաց բուլղարացի Անտոանետա Ստեֆանովայի հետ, Լիլիթ Մկրտչյանը պարտվեց լեհ Ալեքսանդրա Մալցեւսկայային։

Առաջին պարտիայում Էլինա Դանիելյանն ու Ատոանետա Ստեֆանովան եւս խաղացել էին ոչ ոքի։
Լիլիթ Մկրտչյանն առաջին պարտիայում հաղթել էր Ալեքսանդրա Մալցեւսկայային։

Պայքարը կշարունակվի թայ-բրեյքում արագ շախմատի երկուական պարտիայով։

Նմանատիպ նյութեր