Լիլիթ Մկրտչյանն առաջին խաղում պարտվեց, Էլինա Դանիելյանը ոչ ոքի խաղաց
Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում անցկացվում է շախմատի կանանց աշխարհի անհատական առաջնությունը նոկաուտ մրցակարգով: Հայաստանը ներկայացնում են ազգային թիմի առաջատարներ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտրյանը:
Էլինա Դանիելյանը Հունգարիայի ներկայացուցիչ Տան Տրանգ Հոանգի հետ առաջին պարտիան սևերով ավարտեց ոչ ոքի:
Լիլիթ Մկրտչյանի մրցակիցը կանանց աշխարհի 14-րդ չեմպիոն, ուկրաինացի Աննա Ուշենինան էր, որը սպիտակներով հաղթանակ տարավ առաջին պարտիայում:
Նոյեմբերի 4-ին կանցկացվեն պատասխան պարտիաները: Հավասար հաշվի դեպքում, կնշանակվի թայ-բրեյք, որը տեղի կունենա նոյեմբերի 5-ին: Պարտվողը դուրս կմնա հետագա պայքարից:
Առաջնությունը կավարտվի նոյեմբերի 23-ին: