211652_close_icon
views-count1153 դիտում article-date 19:10 09-07-2025

Իտալիայի ԱԳ նախարարն իրեն «ամենաանհաջող» նախարարն է անվանել

Իտալիայի արտաքին գործերի նախարար, փոխվարչապետ Անտոնիո Տայանին բողոքել է բազմաթիվ միջազգային իրադարձությունների պատճառով աշխատանքի առատությունից՝ իրեն անվանելով պատմության մեջ «ամենաանհաջող նախարարը»: Այս մասին փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»:

Երեքշաբթի օրը նա ուշացել է  խորհրդարանում կայացած միջոցառումից և ներողություն խնդրել մասնակիցներից:

«Ես ներողություն եմ խնդրում ուշացման համար, բայց, ցավոք, սա դժվար օր էր... Ես պատմության մեջ ամենաանհաջողակ արտաքին գործերի նախարարն եմ։
Միշտ ինչ-որ բան է կատարվում՝ երկու պատերազմ, ևս մեկ առևտրային պատերազմ... Ես ներողություն եմ խնդրում»,-ասել  է նախարարը:
 

Նմանատիպ նյութեր