211652_close_icon

Շաբաթվա ամենաանհաջող օրը երեքշաբթին է

views-count1667 դիտում article-date 20:43 09-05-2014
Լոնդոնի տնտեսագիտական դպրոցի մասնագետների կարծիքով շաբաթվա ամենաանհաջող օրը երեքշաբթին է և ոչ թե երկուշաբթին, հաղորդում է The Daily Telegraph-ը: Նման եզրահանգման գիտնականները եկել են այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիայի 20 հազար բնակիչների մեջ հարցում են անցկացրել: Հրացվածները պետք է շաբաթը 2 անգամ ներկայացնեին հաշվետվություն, թե որտեղ են և իրենց ինչպես են զգացել անցած օրերին: Հնարավոր է մարդկանց երկուշաբթին ավելի է դուր գալիս, քանի որ լավ անցկացրած շաբաթ-կիրակիից հետո տարվում են հիշողություններով: Իսկ երեքշաբթի արդեն հասկանում են, որ առջևում աշխատանքային օրեր են ու երանելի հանգստին բավականին շատ ժամանակ կա, ենթադրում են գիտնականները:

Նմանատիպ նյութեր