211652_close_icon

Ապօրինի աճուրդի է հանվել ՀՀ վաստակավոր արտիստի բնակարանը՝ նրան հասցնելով ինսուլտի, ջարդել են դուռը, նրան հանել դուրս. ԱՀԱԶԱՆԳ. Armlur.am

views-count9139 դիտում article-date 17:42 09-07-2025
2025թ. ապրիլի 11-ին, ապրիլի 15-ին և մայիսի 31-ին «Ժողովուրդ» թերթում և թերթի Youtube-յան կայքում հանրությանը տեղեկացրել էինք քաղաքացի Արևիկ Գևորգյանի ահազանգի մասին, որտեղ նա նշում է, որ «Անահիտ Սիմոնյան» ՍՊԸ-ի տնօրեն Անահիտ Սիմոնյանի անունից գործող, որպես «Անահիտ Սիմոնյան» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ ներկայացող ոմն Անդրանիկ Ելինյանը իր սեփական նախաձեռնությամբ կազմակերպել է ՀՀ վաստակավոր արտիստ Շահեն Գևորգյանի ընտանիքին պատկանող բնակարանի ապօրինի կեղծ աճուրդը, ներկայացնելով այն տարբեր, օրենքին չհամապատասխանող իրար հակասող կարգավիճակներով, մասնավորապես որպես «Անահիտ Սիմոնյան» ՍՊԸ-ին պատկանող գույքի աճուրդի» առարկա։

Ինչպես Արևիկ Գևորգյանն է հայտնում՝ բնակարանն արդեն իրացվել է.

«Արհամարհելով օրենքը, ոտնահարելով մի ամբողջ ընտանիքի անդամների սահմանադրական իրավունքները՝ ոմն Ա.Ելինյանը hունիսի 13-ին հայտարարել է, որ իրացրել է մեր բնակարանը, մինչ դեռ այն օրենքի ուժով և վերահաստատված օրինական ուժ ստացած դատարանի վճռով հանդիսանում է ընդհանուր համատեղ սեփականություն, որը ունի երկու օրինական իրավահավասար համասեփականատերեր՝ հայրիկս և մայրիկս, նաև օրինական օգտատերեր և ժառանգներ և գոյություն չունի որևէ իրական օրինական փաստաթուղթ կամ վճիռ, որի հիման վրա որևէ մեկն իրավունք ուներ խախտել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորած մեր ընտանիքին պատկանող բնակարանի անձեռնմխելիությունը»։

Արևիկ Գևորգյանի պնդմամբ՝ ո՛չ ինքը, ո՛չ էլ հայրն ու մայրը երբևէ չեն ունեցել գույքի գրավի դեպքում օրենքով նախատեսված քաղաքացիաիրավական պայմանագրային հարաբերություններ որևէ բանկի և դրա համագործակցի՝ բնակարանի ապօրինի գաղտնի գրավատուի՝ «Անահիտ Սիմոնյան» ՍՊԸ–ի տնօրեն Անահիտ Սիմոնյանի հետ։ Արևիկ Գևորգյանի խոսքով՝ իրենց ընտանիքի անդամների մոտ բացակայում են նման հարաբերություններ հաստատող օրենքով նախատեսված փաստաթղթեր։

Ինչպես ArmLur.am-ին ահազանգած քաղաքացին է հայտնում՝ բնակարանն իրացվել է առանց իրենց ընտանիքի անդամների լիազորությունների և իմացության, առանց նոտարական վավերացման, կամայականորեն կնքված անօրինական վարկային պայմանագրի շրջանակներում, որի 4.1 կետում բնակարանն ապօրինաբար կպցվել է Անահիտ Սիմոնյանին սեփականության իրավունքով պատկանող գոյությունը չապացուցված կաթսաներին, սալյակներին, միքսերներին և նմանատիպ այլ առարկաներին, որոնք նույն օրը նույն անձանց միջև կնքված, Էրեբունու նոտարական տարածքի նոտար Անահիտ Ղազարյանի վավերացմամբ, մեկ այլ պայմանագրում ստացել են անշարժ գույքի կեղծ որակավորում։

«Առ այսօր ՀՀ ոչ մի մարմին չի պարզաբանել, թե ինչպես բազմիցս տեղահանված, ունեզրկված, իսկ ներկայումս նաև Արցախից բռնի տարհանված մեր ընտանիքի սեփական միջոցներով ձեռք բերված և ՀՀ-ում մեր գոյության միակ միջոցը հանդիսացող բնակարանը դարձել է Միջազգային բանկի ծրագրի շրջանակներում ստվերային ինչ-որ ՍՊԸ-ի տրամադրված ապօրինի վարկերի ապահովման միջոց։

Դեռ 2014թ.-ին մենք դիմել ենք քաղաքացիական հայցով դատարան, բանկի ներկայացուցիչների և «Անահիտ Սիմոնյան» ՍՊԸ-ի տնօրեն Անահիտ Սիմոնյանի ստորագրությամբ, պայմանագրերի բողոքարկման համար, որոնց միջոցով ապօրինաբար գրավադրվել է, բռնազավթվել է և Միջազգային բանկի ծրագրի շրջանակներում շահագործվել է մեր ընտանիքին պատկանող բնակարանը»,- ասաց մեզ ահազանգած քաղաքացին:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում:

Նմանատիպ նյութեր