Ավտովթար՝ Երևանում. Երևանյան լճի հարևանությամբ բախվել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության «UAZ»-ն ու «Ջերմուկ գրուպ» ընկերության «Mitsubishi»-ն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:10-ի սահմաններում Բագրատունյաց պողոտա-Շենգավիթ փողոցի խաչմերուկում՝ Երևանյան լճի հարևանությամբ, բախվել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության հաշվեկշռում հաշվառված, Լոռու մարզի բնակիչ 24-ամյա Ներսես Մ.-ի վարած «UAZ» մակնիշի և Երևանի բնակիչ 33-ամյա Արման Ա.-ի վարած, «Ջերմուկ Գրուպ» ընկերությանը պատկանող «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Հայկ Արոյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Խաչիկ Հաննեյանն ու պարեկ Վահրամ Գրիգորյանը:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Երևանի կայազորի ռազմական ոստիկանության ծառայողները:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։