«Էդ ո՞ւմ ես ասում, վիզդ կպոկեմ», «Այ տղա, դու ո՞վ ես, որ իմ վիզը պոկես». դրվագ՝ ԱԺ ծեծկռտուքից
Արդեն հայտնել ենք՝ ԱԺ-ում պատգամավոր Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու և կալանքի տանելու դատախազի միջնորդագիրը քննարկելու հարցի ժամանակ, Սարգսյանի ելույթից հետո ԱԺ-ում կրքերը թեժացել էին:
ԱԺ գտնվող ընդդիմադիր պատգամավորները հետագայում տեսանյութեր հրապարակեցին, որոնցից պարզ է դառնում, թե ինչպես են ՔՊ-ական պատգամավորները քաշքշում ընդդիմադիր պատգամավորներին ու վիրավորում նրանց:
Նշենք, որ Արթուր Սարգսյանը ՔՊ-ականներին անվանել էր նամուս ու թասիբ չունեցողներ, ինչպես նաև թուրք:
Վեճի ժամանակ, երբ Սարգսյանը նրանց թուրք ասաց, հնչեցին փոխադարձ հայհոյանքներ, ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանը բղավեց ընդդիմադիր պատգամավորի վրա. «Էդ ո՞ւմ ես ասում, վիզդ կպոկեմ», ի պատասխան Արթուր Սարգսյանը հայտարարեց. «Այ տղա, դու ո՞վ ես, որ իմ վիզը պոկես»:
Տեսանյութերից տեսանելի է, թե ինչպես են ՔՊ-ական պատգամավորներ Տիգրան Պարսիլյանն ու Արեն Մկրտչյանը հարվածներ հասցնում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին։ Հարվածներ ստացավ նաև «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը: