211652_close_icon
views-count1323 դիտում article-date 13:44 06-06-2014

Արամ Հարությունյանը խախտել է էթիկան՝ կոնֆերանսի մասնակցին ասելով. «Չափդ ճանաչի՛, լակո՛տ, ականջներդ կպոկեմ, կտամ ձեռքդ»

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հաստատել է, որ ՀՀ Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը խախտել է էթիկայի կանոնները՝ բնապահպանական կոնֆերանսի մասնակցին ասելով. «Չափդ ճանաչի՛, լակո՛տ, ականջներդ կպոկեմ, կտամ ձեռքդ»: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ Էթիկայի հանձնաժողովից: Հիշեցնենք, որ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը 2014 թվականի ապրիլի 25-ի թիվ 12-Ա որոշմամբ հարուցել է վարույթ՝ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի կողմից պաշտոնավարման ընթացքում էթիկայի կանոնների խախտման վերաբերյալ հարցի քննարկման նպատակով: Հիշեցնենք նաեւ, որ Արամ Հարությունյանը կառավարության փոփոխությունից հետո հրաժարական ներկայացրեց բնապահպանության նախարարի պաշտոնից եւ նշանակվեց Կոտայքի մարզպետ:

Նմանատիպ նյութեր