211652_close_icon

Սարգիս Բեգոյանը դարձավ ըմբշամարտի Եվրոպայի Մ20 չեմպիոն

views-count310 դիտում article-date 22:55 06-07-2025
Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Բեգոյանը (61 կգ) ոսկե մեդալ է նվաճել Իտալիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում, տեղեկությունը հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։

Եզրափակչում Բեգոյանը 5: 5 հաշվով հաղթել է Ռուսաստանի ներկայացուցիչ Ադլան Սայտիևին:
Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ) դարձել է առաջնության բրոնզե մեդալակիր՝ 3: 0 հաշվով հաղթելով ադրբեջանցի Մուհամմադ Աբասզադին:

Նմանատիպ նյութեր