211652_close_icon
views-count1906 դիտում article-date 12:11 18-10-2026

Սարգիս Բեգոյանը ազատ ոճի ըմբշամարտի Մ-23 ԱԱ-ում դարձել է բրոնզե մեդալակիր

 
ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց առաջին մեդալը:

Մրցաշարի բրոնզե մեդալակիր դարձավ Սարգիս Բեգոյանը: Երրորդ տեղի համար գոտեմարտում հայ ըմբիշը 14-9 հաշվով վստահ առավելության հասավ Ուզբեկստանի ներկայացուցչի նկատմամբ և կանգնեց պատվո հարթակի երրորդ աստիճանին:

Հատկանշական է, որ սա ազատ ոճայինների առաջին մեդալն է ընթացիկ մրցաշարում:

Մրցումային այս օրը տպավորիչ ելույթներ ունեցավ նաև 57 կգ քաշային Արման Հարությունյանը: Նա 1/8 եզրափակչում 10-8 հաշվով հաղթեց իրանցի մրցակցին, իսկ քառորդ եզրափակչում ծանրագույն պայքարում 5-4 հաշվով առավելության հասավ Ռուսաստանը ներկայացնող ըմբիշի նկատմամբ՝ նվաճելով կիսաեզրափակչի ուղեգիր: Ցավոք, եզրափակիչ դուրս գալու համար գոտեմարտում Հարությունյանը պարտվեց և այսօր կգոտեմարտի բրոնզե մեդալի համար:

Հիշեցնենք, որ ավելի վաղ քառորդ եզրափակիչ հասած մեր մյուս ըմբիշները՝ 65 կգ քաշային Հայկ Աբրահամյանը, 79 կգ քաշային Հայկ Պապիկյանն ու 97 կգ քաշային Գուրգեն Սիմոնյանը, ցավոք, պարտություն կրեցին իրենց գոտեմարտերում:

ArmSport.am

Նմանատիպ նյութեր