25809 դիտում
10:29 08-06-2015
Ավտովթար Երևանում. իրեն «քուչի լավ տղա» համարող «հերոսը» ոստիկաններին տեսնելով՝ «բոզ նապաստակի» նման դիմեց փախուստի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:20-ի սահմաններում Երևանի բնակիչ, 23-ամյա Արմեն Սարգսյանը իր վարած Վազ 21012 մակնիշի 34 FL 608 համարանիշի ավտոմեքենայով Ֆուչիկի փողոցում՝ «Արմենիա» բժշկական կենտրոնի հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել ծառին:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարներն ու Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը, և վարորդը, խույս տալով բախումից, չի կարողացել կառավարել ավտոմեքենան, ինչից հետո էլ տեղի է ունեցել վթարը:
Տեղում ՃՈ ծառայողների կողմից վթարի գծման աշխատանքներ կատարելիս «ուղեղը թափած» մի երիտասարդ հռհռում էր: Նրան նախազգուշացվեց, որ՝ մարդը վթարի է ենթարկվել, իսկ դու անհոգ ծիծաղում ես, իսկ վերջինս սկսեց անհոդաբաշխ, իր ուղեղին հասանելի արտահայտություններ անել, սակայն, երբ տեսավ, որ դեպքի վայր ժամանեցին ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները, իր բառերով ասած՝ իրեն «քուչի լավ տղու տեղ դրած հերոսը» Սասնա էպոսի բոզ նապաստակի նման դիմեց փախուստի:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2071 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)