ԱԺ-ում իրավիճակը լարվեց Հովիկ Աղազարյանը շիշը նետեց ՔՊ-ի ուղղությամբ. Արշակյանը նրան դուրս հրավիրեց
Ազգային ժողովի նիստերի դահլիճում քիչ առաջ իրավիճակը լարվեց։ Վիճաբանության մեջ մտան ՔՊ–ական պատգամավոր Արման Եղոյանն ու ՔՊ–ից հեռացված Հովիկ Աղազարյանը։
Եղոյանը տեղից Աղազարյանին դիմելով ասաց՝ «ամոթ»։ Դահլիճում կանգնած Աղազարյանը ջրի շիշը նետեց Եղոյանի ուղղությամբ ու նրան դուրս հրավիրեց՝ հաշիվներ պարզելու։
Նիստը վարող Հակոբ Արշակյանը փորձում էր հանդարտեցնել վիճակը։ Մի շարք պատգմավորներ մոտեցան Հովիկ Աղազարյանին, որպեսզի կանխեն հնարավոր բացասական զարգացումը։
«Պարոն Աղազարյան, դուրս եմ հրավիրում ձեզ դահլիճից եւ արգելում եմ այս նիստին մասնակցելուց»,–ասաց Հակոբ Արշակյանը։ Երբ Աղազարյանը դուրս եկավ դահլիճից, Արշակյանը մի քանի անգամ կոչ արեց դադարեցնել խոսակցությունը դահլիճում։
«Պարող Եղոյան, ձեզ նախազգուշացում, խնդրում եմ՝ տեղից չբղավել։ Հասկանալի է, որ ելույթը ավելի շատ օտարերկրյա շահեր էր ներկայացնում, քան հայաստանյան։ Ինձ էլ դուր չեկավ, բայց խնդրում եմ՝ էմոցիաներին մի տրվեք»,–ասաց նա։