Դուք երևի, իսկապես, չեք հետևել Հակակոռուպցիոն կոմիտեի ձայնագրություններին. ՍԴ-ում իրավիճակը լարվեց
«Էական ազդեցություն են ունեցել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի գործունեությանը, զուգակցված են եղել անմեղության կանխավարկածի տոտալ նսեմացմամբ և իրապես քաղաքական ճնշման ռեպրեսիվ միջոցի են վերածվել»,-Սահմանադրական դատարանում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը՝ պատասխանելով «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցության ներկայացուցչի հարցին՝ թե արդյոք Հակակառուպցիոն կոմիտեի հրապարակումները չեն ազդել դաշինքի գործունեությանը։
Նրա խոսքով՝ անմեղության կախավարկածը հարեգոլու պատրավորություն ունեցող Հակակոռուպցիոն կոմիտեն այդ ձայանգրություններով լրիվ հակառակն է արել, բայց նախորդ օրը բարձրագույն դատարանում անմեղության կանխավարկածը հարգելու դիրքորոշում է ներկայացրել։
Վարդևանյանը նկատեց, որ Հայաստանի պատմության մեջ չի եղել մի դեպք, որ մարդկանց գաղտնալսեն ապրիլ, մայիսին, հրապարակեն ադրանք, իսկ ձերբակալություններն իրականացվեն ընտրություններից անմիջապես առաջ։
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցության ներկայացուցիչը նկատեց, որ Հակակառուպցիոն կոմիտեի քննության առարկա էին նաև եղել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների կողմից՝ ընտրակաշառքի բաժանման, հավաքագրման դեպքերը և հարց տվեց.
«Ինչ եք կարծում, արդյոք այդ դեպքերը նաև վնաս են հասցրել այն ընտրողներին, որոնք դեռևս չէին կողմնորոշվել և այդ իմաստով կարող էին ընկալում ստանալ, որ բոլոր ձայները գնված են»։
Արամ Վարդևանյանը հորդորեց հարց տվող կողմին հիշատակել գեթ մեկի դեպք, որ ըստ այդ նույն հրապարակումների «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը նշված է և առնչուիթյուն է ունեցել դեպքերին, նոր կպատասխանի այդ հարցին:
«Որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը նման զազրելի երևույթի հետ առչությո՞ւն է ունեցել, դուք երևի, իսկապես, չեք հետևել Հակակոռուպցիոն կոմիտեի ձայնագրություններին»,-ասաց Վարդևանյանը։
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցության ներկայացուցիճը հակադարձեց, թե կա նման դեպք։
Արամ Վարդևանյանը պահանջեց կոնկրետ հղում ուղարկել։