35025 դիտում
22:29 30-07-2023
Արտակարգ դեպք Երևանում. Խանջյան փողոցում 2 հաստաբուն բարդի արմատից պոկվել և ընկել են կայանված ավտոմեքենաների վրա. օպերատիվ են գործել փրկարարները, Երևանի գնդի պարեկներն ու Երևանի կանաչապատման աշխատակիցները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30- ի սահմաններում, քամու հետևանքով Սայաթ-Նովայի պողոտայի և Խանջյան փողոցի խաչմերուկում 2 հսկայական բարդի արմատից պոկվել և տապալվել են՝ ընկնելով ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված 2 ավտոմեքենաների վրա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 15 փրկարարական ջոկատի փրկարարները:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ:
Օպերատիվ են գործել նաև Երևանի քաղաքապետարանի կանաչապատման և շրջակա միջավայրի պահպանության վարչության աշխատակիցները:
Փրկարարները, պարեկներն ու Կանաչապատման վարչության աշխատակիցները բենզասղոցներով մասնատեցին բարդիները, որպեսզի կարողանան մեքենաները դուրս բերել երթևեկելի գոտի, որից հետո բեռնատար ավտոմեքենաները պետք է բարձեն և ծառերը տեղափոխեն համապատասխան վայր:
Օպերատիվորեն ժամանել է նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության կենտրոնական բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Ոստիկանությունը պարզում է ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 196+
196+