46927 դիտում
14:18 18-06-2023
Արտակարգ դեպք Երևանում․ Մալաթիայում հսկայական բարդին արմատից պոկվել և ընկել է ավտոտնակ-խանութի տանիքին․ օպերատիվ են գործել փրկարարները, պարեկներն ու կանաչապատման ծառայողները, իսկ Մալաթիայի թաղապետարանից ձեն-ձուն չկա․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 18-ին, քամու հետևանքով հերթական ծառն է տապալվել Երևանում։
Ինչպես դեպքի վայրի հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 12։15-ի սահմաներում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ա․ Բաբաջանյան փողոցի 3/1 հասցեի մոտ ուժեղ քամուց ծառը արմատից կոտրվել և ընկել է ավտոտնակի՝ որն օգտագործվում է որպես խանութ, տանիքի վրա։
Օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայութան Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել է պարեկ Գոռ Հովհաննիսյանը, որպեսզի հրշեջ-փրկարարներն ու Երևանի քաղաքապետարանի Կանաչապատման և շրջակա միջավայրի պահպանության ՊՈԱԿ-ի աշխատակիցները մասնատեն ծառը և հեռացնեն։
Պարզվել է, որ մասամբ վնասվել է Արմեն Վարդանյանին պատկանող ավտոտնակի տանիքը։
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Մոտ 2 ժամ է, սակայն, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից ոչ ոք չկա։ Կա՛մ տեղեկացված չեն, իսկ եթե տեղեկացված են, ապա կարելի է մտածել, որ իրենց չի հետաքրքրում դեպքը։ Կիրակի է։ Վարչական շրջանի ղեկավարը, հավանաբար, ավելի լուրջ գործերով է զբաղված, գուցե՝ դեպքի վայր գալով, կխանգարվի իր հանգիստը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+