ԱՄՆ-ն պետք է բացառի նոր հարվածներն Իրանի վրա՝ նախքան բանակցությունները. ԱԳ փոխնախարար
ԱՄՆ-ն պետք է բացառի Իրանի վրա հետագա հարվածները, եթե ցանկանում է վերսկսել դիվանագիտական բանակցությունները։ Այս մասին BBC-ին ասել է Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին։
Նրա խոսքով՝ Թրամփի վարչակազմը միջնորդների միջոցով Իրանին տեղեկացրել է, որ ցանկանում է այս շաբաթ վերադառնալ բանակցություններին, սակայն չի հստակեցրել իր դիրքորոշումը հետագա հարձակումների «շատ կարևոր հարցի» վերաբերյալ։
«Այս պահին մենք փնտրում ենք հետևյալ հարցի պատասխանը՝ արդյոք մենք կտեսնե՞նք ագրեսիայի ակտի կրկնություն, մինչ մենք երկխոսության մեջ ենք»,- նշել է նա։