6043 դիտում
18:53 05-02-2020
Տեղի ունեցող գործընթացների տրամաբանությունը պետք է որ բացառի քաղաքական աջակցությամբ ընտրությունների անցկացումը. «Առաջին լրատվական»
[url=https://www.1in.am/2697076.html?fbclid=IwAR2KQVNYn774ho9VooeJrD2VLMDfuC0UOpgJHUpkMxk3TdJYvYOmLygBlLo]«Առաջին լրատվական»[/url]-ի զրուցակիցն է ԵՊՀ-ում բարեփոխումների իրականացման աշխատանքները համակարգող հանձնաժողովի նախագահ, Իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյանը։
[b]– Պարոն Հովհաննիսյան, մարտի 23-ին ԵՊՀ ռեկտորի ընտրություններին Դուք նույնպես մասնակցելու հայտ եք ներկայացրել։ Ինչպիսի՞ մրցակցություն է սպասվում։[/b]
– Ռեկտորի ընտրություններին մասնակցելը հնարավոր եմ համարում, ինչն առավելապես կախված է բարեփոխումների՝ համալսարանական օրակարգի իրականացման համար անհրաժեշտ պայմանների առկայությունից և մի շարք այլ հանգամանքներից։
[b]– Ընտրությանը, ըստ ամենայնի, կմասնակցի նաև ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը։ Համարո՞ւմ եք Ձեզ մրցակից։[/b]
– Գտնում եմ, որ պետք է առաջնորդվել «հանուն» գործելու տրամաբանությամբ, և անձերի մրցակցության մասին խոսելն ավելորդ եմ համարում։ Ընդ որում, ես ԵՊՀ ռեկտորի ընտրության վերաիմաստավորման անհրաժեշտություն եմ տեսնում, քանի որ վերջապես Հոգաբարձուների խորհրդում պետք է տեղի ունենա ոչ միայն անձի, այլև բուհի հնգամյա զարգացման ծրագրի և ռազմավարության ընտրություն, ինչն իր հերթին ենթադրում է ծրագրի կենսագործմանն ուղղված լուրջ թիմային առաջարկ։ Այս առումով պետք է կարևորել ինչպես ռեկտորի թեկնածուի որակների, այնպես էլ ներկայացված ծրագրի և թիմի կենսունակության, արդյունավետ գործելու հանգամանքները։
[b]
– Իշխանությունն այս պահին հայտարարում է, որ չունի ԵՊՀ ռեկտորի իր թեկնածուն։ Հնարավո՞ր է իշխանության աջակցությունն ունենաք ընտրություններին, թե՞ բացառում եք։[/b]
– Արժևորելով համալսարանի դերը և նշանակությունը մեր երկրի հասարակական կյանքում, չպետք է մոռանալ, որ ռեկտորի ընտրությունները քաղաքական ընտրություններ չեն։ Այս պահին հայտարարված և տեղի ունեցող գործընթացների տրամաբանությունը պետք է որ բացառի քաղաքական աջակցությամբ ընտրությունների անցկացումը։ Կարելի է ասել, որ պատմական շանս է ընձեռվել վերջապես բուհերի ապաքաղաքականացման և ինքնավարության կայացման համար։ Բաց մրցույթի գաղափարը հենց դրան է միտված։
[b]– Ձեր անունը կապում են ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկանի հետ, ասում, որ դուք մտերիմներ եք և նրանց ցանկալի թեկնածուն։ Ի՞նչ կարող եք ասել այս մասով։
[/b]
– Ովքեր են կապում… ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկանի հետ ունեմ աշխատանքային այնպիսի հարաբերություններ, ինչպիսին են իմ մյուս համալսարանական գործընկերների հետ հարաբերությունները։
[b]– Պարոն Հովհաննիսյան, այն, որ իշխանությունը չունի նախընտրած թեկնածու, ըստ Ձեզ, սա լա՞վ է, թե՞ վատ, շանսերն ավելի մե՞ծ են այս դեպքում։[/b]
– Ես հարցին այլ կերպ կմոտենայի։ Ավելի շուտ՝ դա շանս է հենց բուհական ինքնակառավարման, ակադեմիական ազատության սահմանադրական մոդելի կայացման և կենսագործման համար։ Երկրի քաղաքական իշխանությունն այս ամենի համար միայն անհրաժեշտ և բավարար պայմաններ պետք է ապահովի։
Նմանատիպ նյութեր
877 դիտում
10:17 24-04-2023
Աշխարհը միակամորեն պետք է մերժի ու բացառի ցեղասպանությունների կրկնությունը. Ալեն Սիմոնյան
973 դիտում
09:47 02-03-2024
Հայաստանը պետք է բացառի ուկրաինացումն ու բելառուսացումը․ Սուրենյանց