211652_close_icon

Մեր մարզիկները Վրաստանից վերադառնում են 12 մեդալով

views-count2905 դիտում article-date 21:43 29-06-2025
Վրաստանում կայացած` Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարում Հայաստանի հավաքականը նվաճեց 5 ոսկե, 3 արծաթև և 4 բրոնզե մեդալ։ Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։

Եզրափակչում գեղեցիկ հաղթանակներ տոնեցին ու չեմպիոն դարձան 55 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը, 60 կգ քաշային Արթուր Սահակյանը, 65 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը, 85 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը և 90 կգ քաշային Նարեկ Մանասյանը։

Ժիրայր Սարգսյանը, Արթուր Շախպազյանը և Դավիթ Սիմոնյանը նվաճեցին արծաթե մեդալ։ Եվս 4 բռնցքամարտիկ` Բարեղամ Հարությունյանը, Իշխան Հովսեփյանը, Արարատ Հարությունյանը և Համլետ Հարությունյանը, նվաճեցին բրոնզ։

Նմանատիպ նյութեր