Մեր մարզիկները Եվրոպայի առաջնությունից վերադարձել են 13 մեդալով՝ 7 ոսկե, 1 արծաթե և 5 բրոնզե. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Դեկտեմբերի 5-9 ին Սլովենիայի Պորտոռոզ քաղաքում կայացավ 24-րդ WFF-ի՝ Ավանդական Ֆուդոկան կարատե-դոյի Եվրոպայի Առաջնությունը:
Մասնակցում էր 1400 մարզիկ շուրջ 40 երկրից:
Հայաստանից մեկնել էր 8 մասնակից Հայաստանի ֆուդոկան կարատե-դո ֆեդերացիայի նախագահ՝ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ:
[b]Մեր մարզիկները Եվրոպայի առաջնությունից վերադարձել են 13 մեդալով՝ 7 ոսկե, 1 արծաթե և 5 բրոնզե: [/b]
Գագիկ Օհանյան 6-7 տարիքային խմբում՝ 3 ոսկե մեդալ
Դավիթ Ենոքյան 8-9 տարիքային խմբում՝ 2 ոսկե մեդալ
Հովհաննես Գրիգորյան 10-11 տարիքային խմբում՝ 1 բրոնզե մեդալ
Արմեն Հայրապետյան 12-13 տարիքային խմբում՝ 1 բրոնզե մեդալ
Ջոն Երեմյան 12-13 տարիքային խմբում՝ 2 բրոնզե մեդալ
Միքայել Մխիթարյան 18-21 տարիքային խմբում՝ 1 ոսկե և 1 արծաթե մեդալ
Տիգրան Մնացականյան 21-34 տարիքային խմբում՝ 1 բրոնզե մեդալ
Արծրուն Օհանյան 35-40 տարիքային խմբում՝ 1 ոսկե մեդալ
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի