Ավտովթար՝ Շիրակի մարզում. 27-ամյա ատամնաբույժը «Mercedes»-ով կոտրել է էլեկտրասյունն ու հայտնվել ձորակում. սթափության փորձաքննություն չի կարողացել հանձնել, վերցվել է արյան նմուշ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 02:20-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 27-ամյա Հրաչ Կ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը, կոտրել այն և հայտնվել ձորակում:
Ինչպես հայտնում է ֆոտոլագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է «Արթիկ» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արթիկի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Արդեն հիվանդանոցում պարզվել է, որ վարորդը մարմնական վնասվածքներ չունի, ինքնազգացողությունն է վատացել, և երբ փորձել են սթափության փորձաքննության ենթարկել, մի քանի անգամ չի կարողացել հատուկ սարքի մեջ փչել, քանի որ, ըստ բժիշկների հայտնածի, եղել է բավականին գինովցած, ինչի համար էլ նրանցից վերցվել է արյան նմուշ:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վանիկ Սաղոյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով ՊԾ Շիրակի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը մասնագիտությամբ ատամնաբույժ է:
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։